Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Անհաս երեխաների խնամքը

Հաշվի են առնվում անհաս նորածնի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, այսինքն՝ անհասների մոտ կատարյալ չէ շնչական կենտրոնի գործունեությունը, նրանք հակված են շնչահեղձուկի, կատարյալ չէ ջերմակարգավորման կենտրոնի գործունեությունը, ցածր է օրգանիզմի կայունությունը սննդի նկատմամբ, անբավարար է դիմադրողականությունը արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ։

 

Ծննդատներում անհաս երեխաների համար կազմակերպված են բոքսային բաժանմունքներ կամ պալատներ, որոնք հագեցված են վերակենդանացման համար անհրաժեշտ կյուվեզներով և սարքավորումներով (խնամքի 1 փուլը)։ Այդ բաժանմունքներում կամ պալատներում մեծ ուշադրություն պետք է դարձվեն սանիտարահիգիենիկ և ջերմաստիճանային ռեժիմներին։ Երեխան գտնվում է ինկուբատորում կյանքի առաջին 6-7 օրերին, իսկ խոր անհասները (մարմնի զանգվածը 1500 գ և ցածր)՝ ավելի երկար ժամանակ։


2-3 օրը մեկ անգամ անհրաժեշտ է ինկուբատորներն ախտահանել։ Անհաս երեխային մահճակալ տեղափոխելու ցուցումներն են՝ մարմնի ջերմաստիճանը նորմալ թվերի վրա պահելու ունակությունը, ակտիվ շարժումների առկայությունը, ակտիվ ծծելը, շնչահեղձուկի նոպաների բացակայությունը, մարմնի զանգվածի արտահայտված աճը։


Պորտի մնացորդն ընկնելուց մեկ օր անց խորհուրդ է տրվում կատարել հիգիենիկ լոգանքներ։ Պորտային վերքի լավացման (էպիթէլացման) համար երեխային անհրաժեշտ է լողացնել եռացրած գոլ ջրով՝ ավելացնելով մարգանցաթթվական կալիում։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 38-40օC, իսկ լոգանքի տևողությունը՝ 5 րոպե։ Ամենօրյա առավոտյան հարդարանքի ժամանակ ստերիլ վազելինով կամ բուսական յուղով ներծծված ստերիլ բամբակով մաքրում են երեխայի մաշկը, հատկապես՝ ծալքերը, ականջների ետին մասերը։ Կատարվում է աչքերի լվացում, քթի անցքերի, ականջի խեցիների և սեռական օրգանների հարդարանք։


Պորտալարի մնացորդի ընկնելուց հետո և ընդհանուր վիճակի լավացման դեպքում, 10-14 օրից ոչ շուտ, 2 կգ և ավելի պակաս մարմնի զանգված ունեցող անհաս երեխաներին տեղափոխում են անհասների մասնագիտացված բաժանմունք (խնամքի II փուլը)։ Երեխան պետք է գտնվի այդ բաժանմունքում մինչև 2,5 կգ զանգված ունենալը, որից հետո նրան դուրս են գրում և հանձնում մանկական կոնսուլտացիայի հսկողությանը։


Բոլոր անհաս նորածինները հվանդացությամբ սպառնացող բարձր վտանգի խումբ են կազմում։ Բարձր վտանգի խմբի մեջ են մտնում այն երեխաները, որոնց մարմնի զանգվածը ծնվելիս 1500 գ և ավելի ցածր է, ինչպես նաև այն անհաս երեխաները, որոնք նորածնային շրջանում տարբեր հիվանդություններ են ունեցել, մասնավորապես՝ սեպսիս, թոքաբորբ, ներգանգային ծննդաբերական վնասվածքներ և այլն։ Հատուկ ուշադրության են արժանի վաղ արհեստական սնուցում ստացող անհաս նորածինները։


Ծննդատան և մանկական պոլիկլինիկայի աշխատանքների կապն ապահովելու նպատակով, անհաս նորածնին դուրս գրելիս նրա էպիկրիզում մանրամասն արտացոլվում են նորածնային շրջանի ընթացքի առանձնահատկությունները, կլինիկական դիագնոզը, կատարված բուժումը, ինչպես նաև խորհուրդներ են տրվում մանկական տեղամասում հետագայում տարվող բժշկական հսկողության վերաբերյալ։ Պոլիկլինիկայի մանկաբույժը և բուժքույրը երեխային այցելում են տանը, ծննդատնից կամ ստացիոնարից նրա դուրս գրման առաջին իսկ օրը։


Եթե անհաս երեխան տնային պայմաններում է գտնվում, ապա բնակարանում պետք է պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը՝ 22- 24°C; Սենյակը, որտեղ երեխան է գտնվում, անհրաժեշտ է հնարավորինս հաճախ օդափոխել։ Երեխայի թոքերի շնչառությունը նրա բոլոր հատվածներում հավասարաչափ ապահովելու նպատակով հարկավոր է երեխային պարբերաբար շրջել մի կողքից մյուսը։ Կյանքի առաջին ամսվա վերջում անհաս երեխաների մեծ մասը սովորաբար դադարում է հատուկ ջերմացման կարիք զգալը։ Հակացուցումների բացակայության դեպքում անհաս երեխային, սկսած 3-4 շաբաթականից, օրը 3-4 անգամ, 1-2 րոպե տևողությամբ պետք է պառկեցնել որովայնի վրա։


1-1,5 ամսականում օրվա ռեժիմի մեջ է մտնում նաև երեխայի մարմնի մերսումը։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ